Երեկ՝ մարտի 22-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
 
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:
 
shamshyan.com-ի  տեղեկություններով՝ տատիկի մահվան պատճառը եղել է էլեկտրական տաքացուցիչի հետևանքով հոսանքահարվելը։
 
Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:
 
Տեղեկացանք, որ բժիշկներին հաջողվել է այնուամենայնիվ դրական ցուցանիշներ ապահովել երեխայի կյանքի համար ու նա ծայրահեղ ծանր վիճակից ախտորոշվում է ծանր կայուն: