Երեկ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Սարի Թաղի բնակիչ՝ 20-ամյա Արտավազդ Առաքելյանը Դավիթ Բեկի փողոցում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց, իր վարած Nissan մակնիշի 34 ԼC 198 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Պողոսյանին և 21-ամյա Էդուարդ Մանուկյանին։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին օգնել է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
 
Վրաերթի ենթարկվածները սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։