shamshyan.com-ի տեղեկություններով, Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում:
 
Ժամը 15:00-ի սահմաններում թիվ 1 դպրոցի բակում տեղադրված տրանսֆորմատորի հոսանքի տատանման պատճառով գյուղի Կենտրոն թաղամասի 200-ից ավելի բնակելի տներում փչացել են գրեթե բոլորի համակարգիչները, սառնարանները, լվացքի մեքենաները, հեռուստացույցները, կենցաղային տեխնիկան և էլեկտրական ապրանքները:
 
Տրանսֆորմատորի մոտ են հավաքվել գյուղի բնակիչները և իրենք էլ չգիտեն, թե ով է փոխհատուցելու գյուղացիների կրած վնասը:
 
Տուժել է նաև դպրոցի համակարգչային դասարանը, քանի որ հոսանքների տատանման ժամանակ լսարանում դասապրոցես է ընթացել:
 
Գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում են, որ տրանսֆորմատորի խափանման պատճառը եղել է ուժեք քամուց լարերի միմյանց կպնելը, ինչն էլ պատաճառ է դարձել վթարի:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում