Վիետնամի Հոշիմին քաղաքի  բնակելի համալիրում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։
 
Մարդկանց մեծ մասը մահացել է՝ շնչահեղձ լինելով ծխից: 
 
Բնակելի համալիրը գտնվում է Հոշիմինի հարավում և ներառում է 14-ից մինչև 20 հարկ բարձրությամբ երեք շենք, որոնցում գտնվում է ավելի քան 700 բնակարան:
 
Նշվում է, որ հրդեհն սկսվել է ստորգետնյա կայանատեղում վաղ առավոտյան, երբ բոլորը դեռ քնած էին: Ըստ որում տուժածներից շատերը հայտարարել են, որ չի գործել հրշեջ ազդասարքը:
 
Հրշեջներին մեկ ժամից ավելի է պահանջվել կրակի տարածումը կանգնեցնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
Աղբյուր՝ shabat.am