Էլեկտրոնային լրատվամիջոցներում բուռն քննարկվում են դերասանուհի Ռոզի Ավետիսովայի և դերասան Վահե Զիրոյանի սիրավեպի մասին լուրերը։
 
Նման քննարկումների առիթ է հանդիսացել Ռոզիի` Ինստագրամի իր էջում հրապարակած սելֆին, որն արել է Կամերային թատրոնում` Վահե Զիրոյանի լուսանկարի հետ, և մակագրել. «Ես ու իմս»։
 
Լուսանկարը հրապարակելուց հետո առաջացած աղմուկի շուրջ մեկնաբանություն տալ Ռոզին և Վահեն չեն ցանկանում։
 
«Անձնական կյանքիս վերաբերյալ  մակնաբանություններ չեմ տալիս»,– Tert.am Life–ի հետ զրույցում ասաց Վահեն, իսկ դիտարկմանը, որ չմեկնաբանելը լրացուցիչ խոսակցությունների տեղիք է տալիս, որ, այնուամենայնիվ, ինչ–որ բան կա, արձագանքեց.  «Ով նման բան է ասել, պարապ է։ Ոչ մի կերպ չեմ ուզում մեկնաբանել անձնականս»։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում