Հովհաննես Ազոյանը նմանակ ու՞նի. Կարող ե՞ք այս  լուսանկարից տարբերել թե ով է իրական Հովոն: Ոչ՛, ուրեմն շնորհավորում եմ ձեզ, դուք էլ եք հեշտությամբ կերել խայծը՝ կարծելով թե Առաջին ալիքի «Տանդեմ» սիթքոմում Հովոն է խաղում:  
 
Ես, օրինակ վերջերս իմացա, որ այդպես չէ, մենակ չասեք՝ դուք էլ: Պարզվում է՝ երկրագնդի վրա գոյություն ունեցող մեր նմանակները, ապրում են հենց մեր կողքին ու մեզ այդքան մոտ, իսկ մենք այդ մասին անգամ չենք էլ մտածել: Կարծում ե՞ք Հովհաննեսն էլ չգիտի այդ մասին…
 
Պարզվում է ՝ Հովհաննես Ազոյանի  նմանակը  հայ է, ասեմ ավելին՝ դերասան  ու հոմորիստ:   27- ամյա երիտասարդ Լևոն Սարգսյանն այն աստիճանի  է նման Հովոյին, որ նրանց շփոթելը վերջին շրջանում  բնական երևույթ է դարձել, տարբերելն էլ գրեթե անհնար: 
 
Դերասանների ակնհայտ նմանությունն ուղղակի ապշեցնում է:  Հովոն ու Լևոնը ամեն  րոպե մեր աչքի առջև են, մենք դիտում ենք նրանց մասնակցությամբ ֆիլմերը, տեսահոլովակներն ու հաղորդումները, բայց քչերս էինք  նկատել, որ բոլոր  նախագծերում չէ, որ Հովոն է  խաղում: Եթե Հովհաննես Ազոյանի մասին մենք գիտենք համարյա ամեն ինչ, ապա Լևոնի մասին, քիչ բան է հայտնի:  Նա երկար տարիներ հանդես է եկել  ЕРМУ  KBH-ի թիմում, նկարահանվել   է «Հ2» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Taxinema» սիթքոմում, բայց մարդիկ նրա նմանությունը Հովոյի հետ նկատեցին  հատկապես այն ժամանակ երբ, Լևոնը սկսեց նկարահանվել «Տանդեմ»-ում: 
 
Առավել մանրամասն՝ այստեղ