Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 13 AՏ 303 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 706 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
 
Mercedes-ը այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ցուցանակին, կոտրել այն, այնուհետև հարվածել ու արմատախիլ արել հաստաբուն ծառն ու մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։