Երեկ՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ «Վստրեչի մոստ»-ի վրա, Mercedes մակնիշի 88 TT 855 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel մակնիշի 34 CL 039 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 ND 335 համարանիշի ավտոմեքենաներին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը և Opel-ի 2 ուղևոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետև տեղափոխել հիվանդանոց։