7 միջոց ինքնավստահություն ձեռք բերելու համարԻնքնավստահություն. մարդու համար կարևորագույն հատկություններից մեկը: Ինքնավստահ մարդը հաջողակ է ամեն ինչում, նա կարողանում է առաջ շարժվել կյանքի քարքարուտներով: Եվ այսպես ինչպե՞ս ձեռք բերել ինքնավստահություն՝ 7 միջոց.
 
Եղեք հավատարիմ ինքներդ Ձեզ
Ապրեք սեփական կյանքով: Ապրելով այլոց կյանքով, հետևելով այլոց կողմից ստեղծված իդեալներին՝ Դուք երբեք չեք կարողանա հարգել ինքներդ Ձեզ: Մի սպասեք ուրիշների կողմից հավանության, արեք այն ինչ ճիշտ եք գտնում:

Խոսեք ամուր և ինքնավստահ
Խոսքերը հզոր ուժ ունեն: Բառերը քամուն մի տվեք: Կտրուկ մի պատասխանեք: Խոսեք հանդարտ և վստահ: Այդ ժամանակ մարդիկ լրիվ այլ կերպ կվերաբերվեն Ձեր խոսքերին:
Կազմեք Ձեր ձեռքբերումների ցուցակ
Այստեղ ամեն ինչ պարզ է: Միակ հուշումը՝ փորձեք այն առավելագույնս երկար կազմել և ամրացրեք այն Ձեզ համար ամենատեսանելի վայրում:
Կազմեք Ձեր դրական կողմերի ցուցակ
Ամեն մեկը ունի իր յուրահատուկ որակներն ու ընդունակությունները: Ազնվություն, անկեղծություն, բարություն, …., և այլն: Նայեք այդ ցուցակը հաճախակի, կենտրոնացեք Ձեր դրական որակների վրա:
Ձեր թույլ կողմերը օգտագործեք ի օգուտ Ձեզ
Մի «խարազանեք» ինքներդ Ձեզ սեփական թերությունների համար՝ թերություններ ունեն բոլորը: Օրինակ փորձեք վերափոխել Ձեր կամակորությունը նպատակասլացության և այլն:
Բացահայտեք Ձեզ նորովի
Երբեմն պետք է ծանոթանալ, բացահայտել սեփական անձին նորովի: Սիրեք Ձեր ժպիտը, բնավորությունը, անհատականությունը:
Հեռացեք ինքներդ Ձեզանից
 
Երբեմն պրոբլեմը այնքան մեծ չի լինում, ինչպես Ձեզ է թվում: Ուղղակի Ձեր մտորումները դրանք դարձնում են ահռելի չափսերի: Ինչո՞ւ տանջվել ողջ գիշեր միայն նրա համար, որ ինչպես Ձեզ է թվացել, լավ տպավորություն չեք թողել Ձեր նոր ծանոթների մոտ: Ուղղակի թքեք և մոռացեք: Հանգիստ տվեք Ձեզ, ասացեք. «Հերի՛ք է»: