shamshyan.com-ի տեղեկություններով, Մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ:
 
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչ, 30-ամյա Գայանե Հ.-ն, նույն մարզի Ծովասար գյուղի բնակիչներ, 32-ամյա Խանդուտ Գ.-ն, 47-ամյա Լիաննա Մ.-ն, 31-ամյա Մարգարիտա Գ.-ն, 38-ամյա Կարիեն Վ.-ն և Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ, 47-ամյա Աշխեն Գ.-ն:
 
Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռաֆայելյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 54-ամյա Արմենակ Գ.-ին պատկանող աձռանձնատան խոհանոցում գտնվող ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: