shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 21-ին Լռռու մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:
 
Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի բակից, որտեղ երեխան վայր է ընկել 3-րդ հարկի բաց պատուհանից:
 
Երեխան՝ 2-ամյա Մարետա Խ.ն, այս պահին էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: