shamshyan.com-ի տեղեկություններով, Երեկ՝ մարտի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թեմուր Ջնդոյանի որոշմամբ քննչական խմբի ղակավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Արմավիր քաղաքի դատարանի նստավայր, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանի նկատմամբ:
 
Վերջինս կասկածվում է մարտի 21-ին Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, որից հետո ճիվաղը իր զոհին թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի և Արմավիր-Երևան ավտոճանապարհին էլ նետել էր հանցագործության գործիք դանակը:
 
Դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և ճիվաղը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկ: