sportal.am-ը գրում է. Մադրիդի «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ ամռանը ակումբից հեռանալու հավանականության մասին:
 
«Որքանով ինձ է հայտնի, Գրիզմանն ամռանը մնալու է «Ատլետիկո»-ում: Նրա ապագայի հարցում ոչինչ չի փոխվել: Գրիզմանը գործող պայմանագիր ունի մեզ հետ:
 
Գիտենք, որ աշխարհի առաջնությունը մեծ նշանակություն ունի նրա համար: Իհարկե, մինչև Մունդիալ-2018-ը կխոսենք նրա հետ»,- «ատլետներ»-ի նախագահի խոսքերն է մեջբերում AS-ը: