sportal.am-ը գրում է. Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով չմասնակցեց Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղին (2:0), հնարավոր է, որ մասնակցի իսպանացիների դեմ առաջիկա ստուգողական հանդիպմանը:
 
«Երբեմն մկանային վնասվածքս անհանգստացնում է ինձ: Միշտ ցանկանում եմ խաղալ: Աշխարհի առաջնության մեկնարկին դեռ շատ կա: Որոշվեց, որ պետք է հանգստանամ իտալացիների դեմ խաղի ժամանակ: Տեսնենք՝ կմասնակցե՞մ Իսպանիայի դեմ խաղին, թե՞ ոչ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն: