Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամի էջում հրապարակել էր անչափ ներդաշնակ և հմայիչ լուսանկար, որն ինչպես միշտ արժանացավ օգտատերերի հիացական մեկնաբանություններին։
 
Սակայն օգտատերերից մեկը աննրբանկատ գտնվեց և կատարեց հետևյալ մեկնաբանությունն այդ լուսանկարի վերաբերյալ․ «Էս գարունը տվելա գլխի՞տ»
 
Նազենիի պատասխանը չուշացավ․
 
«Բալիկ ջան, եթե դեռ չեք սովորել ապրելու և հարաբերվելու մշակույթը, ավելի լավ է գնացեք և ԴԱՍ արեք, մանավանդ որ գլխիՏ չէ, այլ գլխիԴ է, և կարծես ինստագրամն է ձեր «գլխին» տվել, որ ձեզ ամենակարող եք զգում։ Իհարկե հեշտ կլիներ ձեզ սպամ անել, բայց գուցե խոսքս ՏԵՂ հասնի, ու ձեզ պահեք որակով տղային վայել… երբ մեծանաք!
Քաղաքակիրթ կլիներ, եթե
1. օտարի հետ լինեիք հարգալի, անգամ սոցկայքերում
2. Դիմեիք «դուք»- ով, ոչ թե լակոտական… քուչում չեք (տես՝ բակում)
3. Միշտ հիշեք, որ ձեր գտնվելու վայրը կամ տան տեղն ավելի հեշտ է գտնել հիմա, քան երբևէ 4. ի վերջո ծնողները կարող են իմանալ ձեր տհաճ վարքագծի մասին ( վստահ եմ, որ նրանց դուր չի գա)
5. ձեզ իմ էջում կարդում են հարյուր հազարավոր մարդիկ և ձևավորում են ՁԵՐ մասին ԿԱՐԾԻՔ, ու հաստատ ոչ լավագույնը։
Էսքանը մի կերպ կարդացեք, մարսեք, հուսամ տեղ կհասնի։
Ձեզ բարի դաս»
 
Ստորև ներկայացնում ենք լուսանկարը․
 
Աղբյուր՝ life.mediamall.am