Էդգար Էլբակյան կրտսերին, իբրև ստեղծագործողի, հասարակությունը ճանաչեց ամիսներ առաջ, երբ մանկության ընկերոջ` դերասան Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությամբ, ծնունդ առան Էդգարի երգերը։ Այսօր արդեն լույս է տեսել Էդգարի` «Ընկերոջս» խորագրով ձայնասկավառակը, որի շնորհանդեսին ներկա էին ինչպես Էդգարի դասընկերներն ու հարազատները, այնպես էլ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, հայտնի մարդիկ, ովքեր կատարել են Էդգարի երգերը։
 
Tert.am Life–ը ներկա է եղել ալբոմի շնորհանդեսին։ Իրեն նվիրված երեկոյին Էդգարը ներկա էր իր երգերով, որոնք ապրեցին իրենից երկար` կյանք տալով նաև իրեն, ուժ տալով հարազատներին։ 18 տարեկանում կյանքից հեռացած Էդգարի մասին խոսելիս ընկերներն ու հարազատները չէին մոռանում նաև մյուս ընկերոջը` Արեգին։ Մանկության ընկերներ Էդգարն ու Արեգը խեղդվել են` փորձելով փրկել մեկը մյուսին։ Նրանց երրորդ ընկերը` Ստեփան Ղամբարյանը, որ 17 տարի առաջ մենակ մնաց, այսօր կյանք է տվել Էդգարի թողած ժառանգությանը։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում