«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հավանական մեկնարկային կազմը «Սթոք Սիթի»-ի հետՍեպտեմբերի 9-ին Սթոք-օն-Թրենտ քաղաքի «Բեթ 365» մարզադաշտում տեղի կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Սթոք Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»  հանդիպումը:
 
 
Ըստ goal.com կայքի Ժոզե Մոուրինյոն այս անգամ էլ հանդիպումը կսկսի 4-2-3-1 խաղային սխեմայով: Դարպասում կլինի Դավիդ Դե Խեան: Պաշտպանությունում աջից հանդես կգա Անտոնիո Վալենսիան, ձախից՝ Դեյլի Բլինդը: Պաշտպանության կենտրոնում հանդես կգան Ֆիլ Ջոնսը և Էրիկ Բային: Պաշտպանության խորքում հանդես կգան Պոլ Պոգբան և Նեմանյա Մատիչը: Ենթահարձակվողի դերում հանդես կգա Հենրիխ Մխիթարյանը, իսկ եզրերում ձախից Մարկուս Ռաշֆորդ աջից՝ Խուան Մատա: Միակ նոմինալ հարձակվող կլինի Ռոմելու Լուկակուն :