Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մամիկոնյանց փողոցում դարն ապրած հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով կոտրվել և ընկել է Toyota Camry մակնիշի 99 PP 009 համարանիշի և Volkswagen մակնիշի 38 FF 388 համարանիշի ավտոմեքենաների վրա:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, մեքենաները ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ թե ով է փոխհատուցելու մեքենայատերերի գումարը, դեռևս մնում է օդից կախված: Այս պահին ճշտվում է, թե արդյոք զոհեր և վիրավորներ չկան, ճանապարհը նշված հատվածում փակ է ու մինչև այժմ թաղապետարանից ու քաղաքապետարանից ոչ մի պաշտոնյա չկա: Դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արաբկիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արման Նալգրանյանի գլխավորությամբ: