Մարտի 24-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի տանիքի թիթեղը ուժեղ քամուց թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են շենքի տանիքի թիթեղը (6քմ): 
 
Մարտի 24-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 59 շենքի տանիքի թիթեղները թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղները (6 քմ):
 
Մարտի 24-ին, ժամը 18:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 72 շենքի տանիքի թիթեղյա ծածկը ուժեղ քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղը (2 քմ):