Ավստրալական Qantas Airlines Limited ավիաուղիների Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը պատմական թռիչք է իրականացրել՝ առանց կանգառի Ավստրալիայից Մեծ Բրիտանիա թռչելով:
 
Ինչպես նշում է The Guardian-ը, QF9 չվերթն իրականացվել է 17 ժամվա ընթացքում: Հայտնի է, որ ինքնաթիռը հաղթահարել է 14.875 կմ հեռավորություն՝ բարեհաջող վայրէջք կատարելով լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայնում: Նշվում է, որ այն օդ էր բարձրացել ավստրալական Փերթ քաղաքի օդանավակայանից:
Աղբյուրը մանրամասնում է, որ Boeing 787-9 Dreamliner ինքաթիռում գտնվել է ավելի քան 230 ուղևոր: Հետաքրքրական է, որ ուղևորներից շատերը նախընտրել են այս չվերթով Մեծ Բրիտանիա մեկնել, որպեսզի պատմական իրադարձության մի մասը դառնան:
Ոլորտի փորձագետների խոսքով՝ այս չվերթը միանշանակ կփոխի ավիացիոն ոլորտում տիրող «խաղի կանոնները» ու հնարավորությունները: