Իչպես զերծ մնալ քաղցկեղից,մի քանի եզրահանգումներ ըստ գիտնականներիՄասնագետները նշել են քաղցկեղից զերծ մնալու գլխավոր միջոցները
 
ԱՄՆ-ի ուռուցքաբանական ընկերության (ACS) հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ քաղցկեղով հիվանդանալու կեսի պատճառն անառողջ ապրելակերպն է: Այս մասին հաղորդվում է Zmescience կայքում:
 
Մասնագետները վերլուծել են այն տվյալները, որոնք ստացվել են ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների եւ Քաղցկեղի ազգային ինստիտուտի կողմից: Նրանք չարորակ ուռուցքների զարգացման հիմնական կատալիզատորներ են համարել ակտիվ եւ պասսիվ ծխելը, ալկոհոլի եւ մսի գործածումը, ավելորդ քաշը եւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը:
 
Պարզվել է, որ ծխելը քաղցկեղի, այդ թվում՝ թոքերի ուռուցքների 19 տոկոսի հետ կապված դեպքերի եւ մահերի 28,8 տոկոսի առավել վտանգավոր գործոնն է: Ճարպակալումը կապված է եղել հիվանդությունների 7,8 տոկոսի եւ մահերի 6,5 տոկոսի հետ: Մաշկի ուռուցքների ճնշող մեծամասությունը կապված է եղել արեւայրուկի հետ:
 
ACS-ի հետազոտողների կարծիքով՝ վատ սովորություններից հրաժարումը, առողջ սնունդը եւ ֆիզիկական ակտիվությունն օգնում են զգալիորեն նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Չարորակ ուռուցքների կանխարգելմանը նաեւ նպաստում են կանոնավոր ստուգումները:
 
Ավելի վաղ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության փորձագետները, գործակալություն, որը մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմի մեջ, հանգել են այն եզրակացության, որ վերամշակված մսի գործածումը զգալիորեն մեծացնում է աղիների քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Այս իմաստով ամենամեծ սպառնալիքը ներկայացնում են երշիկեղենը եւ նրբերշիկները, որոնք նույնքան վտանգավոր են, որքան ծխախոտը, ասբեստը եւ դիզելային վառելիքի արտանետվածքները: