Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներ իրացնելով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ գիշերը ժամը 00:10-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ս.-ին, 16-ամյա Արսեն Տ.-ին, և 48-ամյա Աշոտ Ս.-ին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկվածների մարմնի տարբեր մասերում, այդ թվում՝ դեմքի շրջանում, կան մարմնական վնասվածքի հետքեր: Վերջիններս հայտնել են, որ վնասվածքները ստացել են Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակում՝ անհայտ անձանց կողմից վիճաբանության ժամանակ:
 
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դավիթ Ս.-ն, Արսեն Տ.-ն սովորում են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող ավագ դպրոցներից մեկի 10-րդ դասարանում, իսկ Աշոտ Ս.-ն աշխատում է Երևանի բանկերից մեկում: