Երեկ՝ մարտի 24-ին, ուժեղ քամու հետևանքով վնասվել են նաև Արթիկի տարածաշրջանի մի շարք գյուղերի տների տանիքներ, փլուզվել պատեր և վնասվել էլեկտրալարեր:
 
Վնասները հաշվարկելու և հետագայում փոխհատուցում տրամադրելու նպատակով Արթիկի քաղաքապետարանում բացվել է շտաբ: