Ու, գիտե՞ք, չարագույժ լուրը լսելուն պես առաջին բնական արձագանքն է լինում՝ ինչ ասես, հիմա ինչ ասես․
 
Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետևանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:
 
Երկու օր է՝ տագնապ է ուժեղ քամու մասին։ Տագնապ՝ բառիս բուն իմաստով։ Շատերը նույնիսկ ամենաանհրաժեշտ բաները գնելու համար տնից դուրս չեն եկել։ Ով էլ դուրս է եկել, տնից զանգել են՝ ամեն ինչ նորմա՞լ է։ Արագ տեղ հասիր, որ քամի լինի, թեկուզ թեթև, մի շենքի մուտք մտիր։
 
Դա բնական անհանգստություն է, հարազատի բնական անհանգստություն։
 
19-ամյա երիտասարդին մեկը չասա՞ց՝ զգույշ եղիր, այսօր զգույշ եղիր։
 
Զորամասը մի ընտանիք է, այդ ընտանիքը հա՞յր չուներ, այդ ընտանիքում «ծնողը երեխու համար չի անհանգստանու՞մ»։
 
․․․ Ու հիմա հանգիստ պիտի արձանագրենք․ զինվոր է մահացել։
 
ՀԳ Երանի՜ իմանայի, թե կատարվում է քննությունը կողմերից որին է վերաբերվում։ Քամու՞ն, ծառի՞ն, թե զորամասի ղեկավարությանը։
 
 
Հասմիկ Բաբաջանյան