Մարդու ուղեղն աղոթքից հետո. ի՞նչ են պարզաբանում գիտնականները
Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Վալերի Սլեզինի հավաստմամբ՝ «Աղոթքի ընթացքում նեյտրոնների միջև գոյություն ունեցող պաթոլոգիկ կապն ընդհատվում է, մարդը լիցքաթափվում է, դադարում մտածել հիվանդության մասին և, որ ամենակարևորն է՝ ազատվում է հիվանդության հանդեպ ունեցած վախից». հաղորդում է Life4GogPress-ը:
 
«Իսկ այն, որ աղոթքից հետո առաջացած առույգությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատի, դա փաստ է»,- նշել է պրոֆեսորը՝ հավելելով՝ «Իզուր չէ Աստվածաշունչն ասում`«Նմանվեք մանուկներին և կժառանգեք Երկնքի արքայությունը»:
 
«Պարզվում է՝ աղոթքից հետո մարդու ուղեղը գտնվում է բոլորովին թարմ, երեխայական առույգությանը բնորոշ վիճակում». այս մասին բարձրաձայնել են Մոսկվայի գիտնականները: