Niva 4х4 -ի լուսանկարներըԱվտոդիզայներները համացանցում հրապարակել են ապագա Niva 4х4-ի ոչ պաշտոնական լուսանկարները: Այս մասին գրում է pronedra.ru-ն:
 
Աղբյուրը նշում է, որ լուսանկարները բուռն քննարկումներ են առաջացրել մասնագետների շրջանում, իսկ LADA-ի ղեկավարը հայտնել, որ նոր մոդելը արտաքին տեսքի և շարժիչի հզորության լուրջ փոփոխությունների կենթարկվի:
 
«АвтоВАЗа»-ի ներկայացուցչի խոստումների համաձայն՝ նոր Niva 4х4-ը կնմանվի իսկական ամենագնացի, որը կապահովի հարմարավետություն և անցանելիություն, ինչպես նաև ժամանակակից դիզայն:
 
Պաշտոնական աղբյուրները նշում են, որ նոր ամենագնացը անակնկալ կզարմացնի ավտոսիրահարներին:
 
Նոր մոդելի արտադրության ժամկետների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել: 
 
Niva 4х4 -ի լուսանկարները 
Niva 4х4 -ի լուսանկարները