ՀԵՌՈՒՍՏԱՇՈՈՒՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ ՊՈՒՏԻՆՆ ԱՅԼ ԲԱՆ Է ՏԵՍՆՈՒՄ․․․Խորհրդային Միությունում ապրած սերունդը մի բան լավ է հիշում․ մենք չէինք կարող խորհրդային կազմի մեջ մտնող այս կամ այն պետության վերաբերյալ ոչ բարեկամական մոտեցում ցուցաբերել։ Եթե մոռացել կամ շատերը չգիտեն, հիշեցնեմ՝ անգամ Ադրբեջանին անվանում էինք «գարդաշ Ազարբայջան»։ Ապրում էին բարեկամություն երգելով։
 
Փլվեց Միությունը, անկախ պետություններ դարձանք։ Ու սկսեցինք ազատ արտահայտվել։ Ազատ արտահայտվելու իրավունքը վկայում է, որ անկախ պետություն ենք, որտեղ յուրաքանչյուրը կարող է ունենալ սեփական կարծիք ու արտահայտել։ Մինչև այս կետը բոլորդ կասեք՝ հա այդպես է, նոր բան չես ասում։ Անկախ ենք, բայց իրական անկախություն չկա։
 
Հենց այս հիմքի վրա եմ կառուցում ասելիքս։ Բոլորս ուզում ենք, որ եթերով ազատ արտահայտվեն, ասեն այն, ինչ մտածում են։ Մի կենտրոնից ղեկավարվելը սխալ եք համարում՝ թռչունը ճախրելով է բարձրանում, մարդը՝ ազատ խոսքով․․․
 
Ուզում ենք ու այդպես էլ անում ենք՝ քի՞չ է պատահում, որ ռուսի «պորտը տեղն ենք դնում», ասում այն, ինչ մտածում ենք։ Նույնն էլ ռուսն է անում։ Ռուսական վերջին հաղորդումները հենց դրա վկայությունն են։
 
Ռուսաստանը, որ խորհրդային ամենամեծ պետությունն է ու ռազմաքաղաքական, տնտեսական նոր հարաբերություններ է ստեղծում խորհրդային միության մի շարք երկրների հետ, ամենախոցելին է Եվրոպայի աշխարհընկալման համար։ Եվրոպան դրա մեջ բռնատիրության արմատներ է տեսնում։
 
Հենց սրա համար են ռուսական հեռուստաշոուները։ Հեռուստաշոուներից անդին Պուտինն այլ բան է տեսնում․․․
 
Հայաստանը Եվրոպայի առաջ անկախ պետություն է խաղում։ Դա ձեռնտու է և Հայաստանին, և Ռուսաստանին։
 
Տեսեք՝ կան պաշտոնական հայտարարություններին հակառակ տեսակետներ։ Երկրում շարժում կա, ազատ արտահայտվելու իրավունք ու մարդիկ դա արտահատում են։ Դա հենց ժողովրդավարությունն է։ Ռուսաստանն ինչպե՞ս կարող էր Եվրոպայի մոտ ժողովրդավար երևար, ցույց տար, որ պաշտոնական Կրեմլի կարծիքը կարող են չկիսել շատ հեռուստատեսություններ, որոնք անկախ են, ազատ․․․ Ինչպե՞ս կարող էր Եվրոպային հասկացներ, որ Ռուսաստանը կողմնակից է ճախրելուն, ազատ խոսքին, որ այն դուրս է բռնապետական ստանդարտներից։ Որ Հայաստանը որպես սուվերեն պետության անկախ միավոր, ի՛նքն է որոշում, թե ինչ է անում։
 
Ռուսաստանը Եվրոպայի համար է նախապատրաստել սցենարը։
 
Հասմիկ Բաբաջանյան