Սերիալների գովազդային, խրախուսման ֆոնին մի լավ միտք անցավ գլխովս․ ինչ, չի՞ կարելի մեր քաղաքական կյանք ներմուծել հնդկական սերիալների գունագեղ բառաշարը՝ համապատասխան երաժշտական հնչեղությամբ։ Կունենանք մինի սերիալներ, որոնք այս գաղջ մթնոլորտը մի փոքր կջերմացնեն։ Օրինակ, այսօր Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀԿ տատին համապատասխան պարային շարժումներով «բռնցրել է Էդուարդ Շարմազանովին» ու միմիկայով սկսել ինչ որ բան հասկացնել։ Շարմազանովն այնքա՜ն բարի էր, նրբանկատ։ Լսենք նրանց առանձնազրույցը․
Շարմազանով
Տատի ջան շնորհավոր Ծաղկազարդ։
ՀՀԿ տատի
Շնորհակալ եմ իմ էդ վարդ
Ծաղիկների պայծառ զարդ․․․
Ծաղկազա՜րդ է, ծաղկազա՜րդ,
Դու Էդ վարդ չես, իմ ալ վարդ․․․
Շարմազանով
-Ա՜խ տատի ջան թող գնա․․․
Նկարում են աշկարա։
ՀՀԿ տատի
-Ա՜խ անջիգյար, անջիգյար
Առանց վարդի ու՞ր գնամ․․․
ՀԳ Ողջ ընթացքում հնդկական մուղամը մորթում է։
Սցենարի հեղինակ՝ Հասմիկ Բաբաջանյան