Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 22-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
 
shamshyan.com-Ի տեղեկություններով, այդ օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, 25-ամյա Էրիկ Ավագյանը՝ իր վարած ԳԱԶ-69-Ա մակնիշի 06 DO 090 համարանիշի ավտոմեքենայով, Գորիսի Անկախության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 63 տան պատին, այնուհետև հարվածել հաստաբուն ծառին և կողաշրջվել:
 
Վթարի հետևանքով Է. Ավագյանն ու նրա ուղևոր՝ 25-ամյա Գոռ Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: