Երեկ՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Հովհաննես Թումանյանը իր վարած Renault մակնիշի Y 399 ПЕ 26 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածոմ գտնվող ձորակում։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Հ. Թումանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում