Մեզնից շատերը, եգիպտացորեն օգտագործելիս նշանակություն չի տալիս դրա մազիկներին և  հիմնականում այն դեն են նետում: Սակայն իմանալով դրա բուժական առանձնահատկությունների մասին՝ դուք այլևս այդպես չեք վարվի:
 
Ահա մի քանի զարմանալի առանձնահատկություններ եգիպտացորենի մազիկներից.
Կանխում է երիկամներում քարերի գոյացումը
Եգիպտացորենի մազիկներն օգնում են դուրս բերել երիկամներից քարերը՝ իր միզամուղ և հակաբորբոքային հատկության շնորհիվ:
 
Օգնում է արյան մակարդվելուն
 Եգիպտացորենի մազիկները պարունակում են  К վիտամին, որը թանձրացնում է արյունը:
Կարգավորում է գլյուկոզայի մակարդակը
Բազմաթիվ հետազոտությունները հաստատել են, որ եգիպտացորենի մազիկները ընդունակ են կարգավորել գլյուկոզայի մակարդակը: Բացի այն, որ եգիպտացորենի մազիկները ընդունակ են բարձրացնել ինսուլինի մակարդակը, դրանք նաև օգնում են ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջների վերականգնմանը, որի հետևանքով կարգավորվում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Կարգավորում Է խոլեստերինի մակարդակը
Խոլեստերինի բարձր մակարդակը կապված է տարբեր սրտային հիվանդությունների հետ: Օգտագործեք այս մազիկները, որպեսզի կանխեք նման հիվանդությունները:
Ահա, թե ինչպես պետք է օգտագործել եգիպտացորենի մազիկները
Վերցրեք մեկ բաժակ ջուր և եռացրեք
Ավելացրեք եգիպտացորենի մազիկները և թողեք, որ եռա:
Ձեր թեյը պատրաստ է. մատուցեք այն տաք վիճակում
Դուք կարող եք նրանում ավելացնել 1 թ.գ. կիտրոնի հյութ՝ լավ համ տալու համար: