shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Ոստիկանները պարզել են, որ «աջ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ վիրավորը Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 66-ամյա Ռազմիկ Կարապետյանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվածքը ստացել է 1 օր առաջ, երեկոյան՝ իր տան բակում իրեն պատկանող հրացանը փորձարկելիս անզգուշությամբ ոտքին կրակելու հետևանքով:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում