shamshyan.com-ի տեղեկություններով՝ Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներ իրացնելով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ գիշերը ժամը 00:10-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ս.-ին, 16-ամյա Արսեն Տ.-ին, և 48-ամյա Աշոտ Ս.-ին:
 
Ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկվածների մարմնի տարբեր մասերում, այդ թվում՝ դեմքի շրջանում, կան մարմնական վնասվածքի հետքեր:
 
Վերջիններս հայտնել են, որ վնասվածքները ստացել են Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակում՝ անհայտ անձանց կողմից վիճաբանության ժամանակ: