shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Շիրակի մարզում հայտնաբերել են «Կոկա Կոլա», «Ֆանտա՝ նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» ապրանքային նշաններով գազավորված շուրջ 3000-ից ավելի շշերով ըմպելիքներ։
 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները շրջայցի ժամանակ են ստացել օպերատիվ տեղեկությունները և պարզել են, որ կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքները կեղծել են Վահագն Գևորգյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, ովքեր անհատ ձեռներեցներ են։
 
Ողջ կեղծ ըմպելիքներն առգրավվել են և փաստի առթիվ էլ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում