Ցյուրիխում 94 տարեկանում կյանքից հեռացել է «Եվրատեսիլ»-ի առաջին հաղթող Լիզ Ասիան:
 
Մրցույթի կազմակերպիչները երգչուհուն համարում են «Եվրատեսիլի» առաջին լեդի»:
 
Նա Refrain երգով հաղթող էր ճանաչվել 1956թ.՝ Լուգանոյում: 2005-ին Լիզը ելույթ է ունեցել հոբելյանական «Եվրատեսիլում»՝ այդ մրցույթի 50-ամյակի պատվին: 87 տարեկան հասակում նա որոշեց իր երկրից նորից մասնակցել «Եվրատեսիլին», ելույթ ունեցավ 2012-ին և 2013-ին, սակայն մրցանակային տեղեր չգրավեց:
 
Աղբյուր՝ shabat.am