ԷԴ ՊԱՐԳԵՒՆԵՐՆ ԻՆՉԻ՞ ԷԻՔ ՏԱԼԻՍ, ՈՐ ԳՈՐԾՈՒՄ ԹԵՐԱՆՈՒՄ ԷՐ․․․․․Վերջապես Վիգեն Սարգսյանը հայտարարեց հանրության համար ցանկալի լուրը՝ «ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից»։ Հարցին, թե որն է եղել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հիմքը, նախարարը լրագրողներին պատասխանել է. «_Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը, _ծառայության անհամատեղելիություն »:
 
Լավ է , որ չասվեց՝ ազատվել է սեփական դիմումի համաձայն։
 
Ի՞նչ է նշանակում աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը։ Այսինքն նա թերացե՞լ է, ծուլացե՞լ։
 
Ինչպես մի սովորական աշխատատեղում աշխատանքային մի շարք պարտավորություններ չկատարելու դեպքում աշխատողը ազատվում է աշխատանքից՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու, նույն կերպ աշխատանքից ազատվում է գեներալ, ով ունի հետևյալ պարգևները․
 
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
 
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
 
 
 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
 
«ԽՍՀՄ ԶՈՒ 70 տարին» մեդալ
 
«Մարշալ Բաղրամյան» մեդալ
 
«Դրաստամատ Կանայան» մեդալ
 
«Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ
 
«Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
 
«Անդրանիկ Օզանյան» մեդալ
 
«Գարեգին Նժդեհ» մեդալ։
 
Պաշտոնների մասին էլ չասեմ, թե ինչ պատասխանատու պոստերում է եղել։ Ու այդ ամենը կապված Բանակի, Զինվորի հետ։
 
Մնում է զարմանալ՝ էդ պարգևներն ինչի էիք տալիս, որ գործում թերանում էր։ Կամ եթե առանց որևէ պատասխանատվության ազատվում է, դա կոնկրետ անձի համար լա՞վ է , թե վատ։ Խոսքս մյուս շքանշանակիր գեներալներին, պաշտոնյաներին էլ է վերաբերվում։
 
Սովետի օրոք հայրս Լենինի շքանշան ուներ, մեկը չէր կարող ասել՝ աչքիցդ վերև ունք կա․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան