shabat.am-ը գրում է. ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։
 
2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ  Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։
 
Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատիկի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
 
Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանում՝ գետնին, հայտնաբերվել է  մանկահասակ երեխայի տատիկի դին՝ վերին վերջույթների` դաստակների, նախաբազուկների դրսային, առաջամիջնային մակերեսների, աջ կրծքագեղձի, ձախ սրունքի շրջաններում բազմաթիվ մոխրացած, ածխացած, դարչնագույն  վնասվածքներով:
 
Լոգարանի հարևանությամբ գտնվող ննջասենյակում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան:
 
Նախնական տվյալներով՝ դեպքի պահին տանը գտնվել են թոռնիկը՝ տատիկի (ծնված 10.11.1953թ.) հետ միասին։
 
Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում