Կարկանդակի համար նախատեսված այս խմորը ստացվում է շատ արագ:
 
Բաղադրությունը 1,5 բաժակ տաք ջուր,2 ճ/գ շաքարավազ,3 բաժակ ալյուր,1,5 թ/գ աղ,1 ճ/գ  չոր թթխմոր
 
Պատրաստման եղանակըԲոլոր բաղադրիչները, բացի թթխմորից լցնել իրար վրա, լավ խառնել, վրան լցնել ջրով բացած թթխմորը և  կրկին խառնել, այնուհետև ավելացնել  ջուրը և խառնել այնքան մինչև ստացվի միաձույլ զանգված և ալյուրի գնդիկներ չմնան:Խմորը ծածկել, թողնել 10 րոպե:
Ցանկալի է, որ խմորը դրված լինի տաք տեղում:
Բարի ախորժակ: