Վիրաբույժները հեռացրել են նորածնի երրորդ ոտքը
 
Չինաստանում վիրաբույժները հեռացրել են 11 ամսական երեխայի երրորդ ոտքը, որով նա ծնվել է հղիության ժամանակ չափազանց հազվադեպ թերության պատճառով: Այս մասին գրում է Life.ru-ն:Ավելորդ ոտքը չի պատկանել երեխային, այլ մակաբույժ երկվորյակի մի մասն է եղել: Սյաո Ֆեյ անունով տղան բարդ վիրահատություն է տարել, որը տևել է շուրջ 10 ժամ Շանհայի հիվանդանոցում: Այս մասին հայտնել է «Daily Mail»-ը:
Տղան ծնողների հետ միասին եկել էր հեռավոր Սինցզյանից, որը գտնվում է Չինաստանի արևմուտքում: Երեխայի մայրը հղիության ժամանակ հնարավորություն չի ունեցել պարբերական ստուգումների գնալու, դրա համար մակաբույծ երկվորյակի մասին հայտնի չի եղել մինչև ծննդաբերությունը:
 
Վիրաբույժները հեռացրել են նորածնի երրորդ ոտքը