«Մենք այրվում ենք: Հնարավոր է, մնաք բարով»: Ահա, թե ինչ են գրել Կեմերովում երեխաները իրենց ծնոցներին: Առանց արցունքների կարդալն անհնար է:
Վերջին տվյալներով Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է ավելի քան 60 մարդ: Այս մասին հայտնում է ANews-ը:
Զոհվածների թվում շատ երեխաներ կան` 2-ից մինչ 13 տարեկան: Որոնման աշխատանքները դեռ շարունակվում են:
Սոցիալական ցանցերում պարբերաբար երեխաների լուսանկարներ են հրապարակվում, ովքեր անհետ կորած են համարվում: Ցուցակներում մի քանի ազգանուններ կրկնվում. մարդիկ ընտանիքներով զոհվել են:
Սոցիալական ցանցերում պարբերաբար երեխաների լուսանկարներ են հրապարակվում, ովքեր անհետ կորած են համարվում: Ցուցակներում մի քանի ազգանուններ կրկնվում. մարդիկ ընտանիքներով զոհվել են:
5-ամյա Ռատիբոր Մուխինին և նրա հայրը գտնվածների ցուցակում են

Մեկ այլ երեխա իր սոցցանցի էջում գրել է. «Սա վերջն է»: Նա նույնպես որոնվում է որպես անհետ կորած: Անհետ կորածների ցանկում են միանգամից 8 երեխա Տրեշեվսկայի 5 «А» դասարանից