Կայացան չեմպիոնների լիգայի 6 րդ տուրի հանդիպումները
«Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց ՄՍպորտինգին»:59-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո Պակո Ալկասերը բացել է խաղի հաշիվը:
 
Մրցավարի ավելացրած առաջին րոպեին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերեմի Մատյոն պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը:
 
Խմբի մյուս խաղում Թուրինի «Յուվենտուսը» մրցեց «Օլիմպիակոսի» հետ:
 
Խաղի 15-րդ րոպեին «Ծեր սինյորայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն բացեց հանդիպման հաշիվը: Վերջին րոպեին Բերնարդեսկին դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
 
Խմբային փուլի ավարտից հետո «Բարսելոնան» 14 միավորով խմբի առաջատարն է: 11 միավորով «Յուվենտուսը» կատալոնացիների հետ դուրս է գալիս փլեյ օֆ: 7 միավոր ունեցող «Սպորտինգը» ԵԼ-ում է, իսկ «Օլիմպիակոսը» 1 միավորով եզրափակում է խումբը: