Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 36-ից 100-րդ հասցեների բնակիչները մտահոգված են փողոցով մեքենաների՝ մեծ արագությամբ սլանալու փաստով:
 
Բավականին լայն փողոցը շատ դեպքերում մրցուղի է դառնում շատ ու շատ վարորդների համար, ինչի պատճառով վթարները այդտեղ հաճախակիացել են:
 
shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ երեխաներին վախենում են թողնեն, դուրս գալ՝ խաղալու, քանի որ խաղալու, հեծանիվ քշելու միակ տեղը փողոցն է, որը շատ վտանագավոր է դարձել:
 
Ասացին նաև, որ դիմել են Երևանի քաղաքապետարան՝ խնդրանքով, որպեսզի ավտոտրանսպորտի արագության նվազեցման համար մի քանի հատ արհեստական ճանապարհային անհարթություններ («պառկած ոստիկան») ստեղծեն, որը միակ լուծումն է այդ փողոցում:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում