Երեկ՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 13:10-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի դիմաց, բախվել են 23-ամյա Դավիթ Խաչատրյանի վարած Opel Combo մակնիշի 35 PF 367 համարանիշի և 28-ամյա Հմայակ Հայրապետյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 34 TZ 517 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: