Արդեն 3 օր է ՝ Լոռու մարզի ջրմուղի աշխատակիցները ասես բերանները ջուր առած, խուլ անտարբերությամբ չեն փորձում Վանաձոր քաղաքի Շիրակացի փողոցի սկզբնամասում գտնվող ջրագծի վթարը վերացնել:
 
Վթար, ինչի հետևանքով խմելու ջուրը անարգել հոսում է Վանաձոր քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներով:
 
Թ՛ե վարորդները, թե՛ բնակիչներն ու հետիոտները դժգոհում էին՝ ասելով. «3 օր է՝ ջուրն անխնա հոսում է, իսկ ջրմուղի պատասխանատուները ասես ջայլամի քաղաքականություն ընդունած լինեն, գլուխները մտցրել են ավազի մեջ, քամակներն էլ արել դեպի չգիտես որ կողմ: Ոչ գիտես՝ հյուսիս, ոչ գիտես՝ հարավ, ոչ գիտես՝ արևմուտք, ոչ էլ գիտես՝ արևելք: Մենակ էն գիտենք, որ ջուրը բռնել է իր ճամփեն, առանց խոչընդոտի հոսում է:
 
Թաղամասեր կան, որտեղ օերերով բնակիչները ջուր չեն ունենում, իսկ եթե ունենում են, չեն էլ հասցնում կուտակված լվացքն անեն:
 
Հուսով ենք, որ գոնե հրապարակումից հետո օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և կարճ ժամանակում խնդիրը կվերացնեն: Հակառակ դեպքում՝ կստացվի որ Լոռու ջրմուղի պատասխանատուները ոչ թե գործի մարդ են, այլ ջուր ծեծող»: