shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի բնակչուհի՝ 32-ամյա Լիանա Ջավահիրյանը այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին և ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը և պահանջել, որպեսզի դուռը բացեն։
 
Լ. Ջավահիրյանի առջև դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք և հայհոյանքներ տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին ու երբ նրան փորձել են կարգի հրավիրել, հիստերիկ պահվածքով հարձակվել է հերթապահ մասի տեսուչ, օրվա հերթապահ Վահան Աղայանի վրա և համազգեստի վրայից պոկել ուսադիրը։
 
Լ. Ջավահիրյանը իր «շոուն» շարունակել է մոտ 30 րոպե և այդ ողջ ընթացքում նորից սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին։
 
Այդ ամենի հետևանքով բաժնի բնականոն աշխատանքը մոտ 30 րոպե խանգարվել է։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում