ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրն իր երգում ասում է՝ թող գարունները գան ու չգնան, իսկ հայ մեծանուն բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանն էլ գրել է.
 
«Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
 
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
 
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...»։
 
Երևանում ամեն մի երիտասարդ յուրովի է նշում թե գարնան առաջին օրը, թե հայտարարված գեղեցկության ու մայրության միասմյակը։ Իսկ դրա շրջանակում Տիգրանն ու Մարիամը գարնանամուտը դիմավորեցին ծաղկած ծիրանենու տակ՝ միմյանց շշնջալով՝ թող գարունները գան ու չգնան։
 
Լուսանկարներն՝ այստեղ