Լարված իրավիճակ «Վերնիսաժ»-ում. առեւտրով զբաղվող մոտ 100 աշխատողի չեն թողնում առեւտուր սկսելԵրեւանում «Վերնիսաժի» տարածքում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լարված իրավիճակ է ստեղծվել. առեւտրով զբաղվող մոտ 100 աշխատողի ոստիկանությունն արգելել է սկսել առեւտուրը:
 
Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետարանի եւ «Վերնիսաժ»-ի տնօրինության որոշմամբ ձեռագործ եւ ապակե իրերի առեւտրով զբաղվողների սեղանիկները հավաքվել էին, իսկ առեւտրականների առաջ արգելք դրվել:
 
Առեւտրականներն ասում էին, որ արդեն 20 տարի է՝ իրենք այդտեղ շաբաթ եւ կիրակի օրերին աշխատում են, դրանով վաստակում իրենց օրվա հացը: Նրանց խոսքով՝ իրենց նախօրոք զգուշացում չի արվել եւ հիմա էլ այլ առաջարկությունների չեն արվում՝ կապված այլ տեղ տեղափոխվելու հետ:
 
Քաղաքացիները պնդեցին, որ իրենք հանուն իրենց աշխատանքի պայքարելու են միչեւ վերջ, քանի որ իրենց համար այլ գործ դժվար կգտնվի:
 
Ոստիկանությունից սակայն նշեցին, որ իրենք իրենց գործն են արել՝պահպանել են հասարակական կարգը։