Ֆրանսիայում դեկտեմբերի 9-ին նոր հուշատախտակ կբացվի՝ Ֆրանսիայի ազգային հերոս Ջոն Թորիկյանի պատվինՖրանսիայում դեկտեմբերի 9-ին նոր հուշատախտակ կբացվի՝ Ֆրանսիայի ազգային հերոս Ջոն Թորիկյանի պատվին:
 
Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, հուշատախտակը կտեղադրվի այնտեղ ուր ապրել է Թորիկյանների ընտանիքը և այդ փողոցը անվանվել է հենց  ի պատիվ նրա:
 
Ջոն Թորիկյանը ծնվել է 1927 թվականին հայ ներգաղթյալների ընտանիքում: 15 տարեկանում նա կեղծել է փաստաթղթերը Ֆրանսիական դիմակայության զորքերի շարքերն անցնելու համար: 1944-ի օգոստոսի 17-ին նրան հանաձնարարվել է պայթեցնել երկաթուղային գծերը՝ գերմանական զորքերի նահանջը խափանելու համար, սակայն հանձնարարությունից վերադառնալիս Թորիկյանի խումբը կրակահերթի տակ է հայտնվում, իսկ վիրավորված Թորիկյանին ու նրա երեք զինակիցներին մահացու ծեծի են ենթարկում գերմանացիները: Այն ժամանակ Թորիկյանը 17 տարեկան էր: