shabat.am-ը գրում է. Համացանցում են հայտնվել կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես է սկսվել Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհը:
 
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ հրդեհի պատճառով զոհվել է 64 մարդ:
 
Հայտնի է, որ հրդեհի օջախը գտնվել է վերին հարկում, որտեղ կան կինոթատրոններ և մանկական ժամանցային կենտրոններ: 
 
Հիշեցնենք, որ հրդեհի գործով ձերբակալվել է 4 մարդ՝ այդ թվում առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը:
 
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում