politik.am-ը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն հայտնի են կառավարության ապագա նախարարները: Կառավարության երեք փոխվարչապետներն են՝ Կարեն Կարապետյան (հարկաբյուջետային քաղաքականության, դրամավարկային քաղաքականության ուղղորդում), Արմեն Գևորգյան (Կոռուպցիա և էթիկա, Տարածքային կառավարում և ՏԻՄ, հանրային ծառայության համակարգ, դատաիրավական բարեփոխումներ),  Վաչե Գաբրիելյան (Արտաքին ներդրումային քաղաքականության և տնտեսական ինտեգրում)։
 
Փոխվարչապետ Գաբրիելյանը հաշվետու կլինի առաջին փոխվարչապետին։ Անվտանգության խորհուրդը կղեկավարի Արկադի Ղուկասյանը։ ԱԳ և ՊՆ նախարարների փոփոխություն չի սպասվում։
 
Պետական վերահսկողական ծառայությունը կղեկավարի Հովհաննես Հովսեփյանը, իսկ Կառավարության աշխատակազմը՝ նախագահի օգնական Արմեն Աբելյանը։ Կարապետյանի բոլոր նախարարները հիմնականում կշարունակեն պաշտոնավարել, կփոխվեն միայն Առողջապահության և Էներգետիկայի նախարարները, այս պաշտոնը կտրվի Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանին, սակայն նախարարությունից կառանձնացվի բնական պաշարների ոլորտը։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում